Լրահոս
Օրվա լրահոսը

Դանակահարության դեպքը «վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի. Գոռ Աբրահամյան

Մայիս 26,2023 17:47

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի մամուլի քարտուղար Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

Քանի որ հարցեր են ուղղվում ինձ Արարատի մարզում երեկ երեկոյան տեղի ունեցած դանակահարության դեպքի մասին, տեղեկացնում եմ հետևյալը։

25.05.2023թ-ին՝ ժամը 22:40-ին, հաղորդում է ստացվել, որ «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշմամբ «Արտաշատի ԲԿ» է ընդունվել Արտաշատ համայնքի Այգեզարդ բնակավայրի 22-ամյա մի բնակիչ:

Հաղորդում է ստացվել նաև այն մասին, որ մայիսի 25-ին՝ ժամը 22:00-ի սահմաններում նշված բնակավայրի Չկալովի փողոցի սկզբնամասում անձնական հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, երիտասարդին դանակի հարվածով վնասվածքը հասցրել է 2001թ-ին ծնված տղամարդ։

Դեպքի առթիվ մայիսի 26-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Վնասվածքներ ստացած 22-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող։ Առողջական վիճակի պատճառով վերջինիս հետ դեռևս քննչական համապատասխան գործողություն չի իրականացվել, նա տեղափոխվել է Երևան քաղաքի բուժհաստատություններից մեկը՝ ստացիոնար բուժման:

Մայիսի 26-ին, գիշերը, հայտնաբերվել և հանցանք կատարած լինելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածի հիմքով ձերբակալվել է 2001թ․ ծնված անձը, ով տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Վարույթի շրջանակներում կատարվել է դեպքի վայրի զննություն, հարցաքննվել են մի շարք անձինք։

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Հետաքննության մարմնին տրվել է օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու հանձնարարություն:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են համապատասխան միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու նպատակով։

Այս պահին առկա տվյալներով՝ դեպքը բնակավայրի դպրոցում «Վերջին զանգի» միջոցառման փորձի, աշակերտների հետ առնչություն չունի, իսկ կոնկրետ դանակահարության դեպքը տեղի է ունեցել ոչ թե դպրոցի տարածքում, այլ բնակավայրի հուշարձանի մոտ։

Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031