Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լոռու մարզում այս տարի դպրոցին հրաժեշտ տվեց 1604 շրջանավարտ. 8 դպրոցում վերջին զանգ չի հնչել

Մայիս 26,2023 17:35

Լոռու մարզպետարանից Aravot.am-ին հայտնեցին, որ մարզում դպրոցին այս տարի հրաժեշտ տվեց 1604 շրջանավարտ, իսկ 9-րդ դասարանն ավարտեց 2734 աշակերտ: Վերջին զանգ այսօր չի հնչել մարզի 8 դպրոցներում՝ Ալավերդու թիվ 9 եւ թիվ 11, Ձորամուտի եւ Ջիլիզայի միջնակարգ, ինչպես նաեւ Անտառամուտի, Քարաձորի, Կողեսի եւ Պետրովկայի հիմնական դպրոցներում:

Ալավերդու թիվ 9 միջնակարգ դպրոցի տնօրեն Անահիտ Գորգինյանը տեղեկացրեց, որ վերջին 2 տարում դպրոցն ավարտական դասարան չի ունեցել: Ալավերդու թիվ 11 միջնակարգ դպրոցում 58 աշակերտ է սովորում, միայն այս տարի է, որ վերջին զանգը չի հնչել: Տնօրեն Անահիտ Ծատինյանն ասաց՝ հաջորդ 2 տարիներին եւս հավանաբար չի հնչի՝ ավարտական 11 եւ 12-րդ դասարաններ դպրոցում չկան: Նախորդ տարի դպրոցին հրաժեշտ է տվել 8 շրջանավարտ:

Հայ-վրացական սահմանամերձ Ջիլիզայի դպրոցում արդեն 3 տարի է, ինչ վերջին զանգը այդպես էլ չի հնչում: Տնօրեն Տաթեւ Ծատինյանը տեղեկացրեց՝ 14 աշակերտ ունեցող դպրոցում չկան 1-ին, 3-րդ, 10-րդ, 11-րդ եւ 12-րդ դասարաններ: Ստացվում է՝ սահմանամերձ գյուղում դեռ քանի տարի եւս չի լսվի այդքան սպասված վերջին զանգը:

Ձորամուտի դպրոցում 55 աշակերտ է սովորում, տնօրեն Սուսաննա Պողոյանի խոսքով՝ դպրոցի աշակերտները ավարտելով 9-րդ դասարանը, տեղափոխվում եւ ուսումը շարունակում են քոլեջներում:

Էդվարդ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031