Երևանյան դպրոցներում այսօր շուրջ 18000 շրջանավարտի համար հնչել է դպրոցական վերջին զանգն ու կազմակերպվել են «Վերջին դաս»-ի միջոցառումներ: Հայրապետ Հայրապետյանի անվան թիվ 78 հիմնական դպրոցի շրջանավարտներին բարի երթ է մաղթել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ, քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:
Անսահման ժպիտներ, հուզմունք, մանկավարժներին ու հարազատ կրթօջախին ուղղված անկեղծ խոսքեր. շրջանավարտներն ամփոփել են դպրոցական տարիներն ու շնորհակալություն հայտնել ուսուցիչներին՝ փոխանցած գիտելիքի և նվիրումի համար:
Երևանի քաղաքապետարան