Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՊՀ որոշման արդյունքում Booking.com-ը բարելավել է պայմանները ՀՀ տնտեսվարողների համար

Մայիս 26,2023 16:46

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի հարուցած վարույթի արդյունքում «BOOKING.COM B․V․» ընկերությունը Հայաստանի Հանրապետությունը հանել է «Ընդլայնված պարիտետով երկրների» խմբից և ընդգրկել «Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում:

Արդյունքում` Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն ծավալող բնակատեղ տրամադրող տնտեսավարող սուբյեկտները (հյուրանոց, հյուրատուն և այլն) այսուհետ հնարավորություն ունեն Booking.com կայքում առաջարկվող գնից ավելի ցածր գին առաջարկել այլ հարթակներում, ինչպես նաև հյուրանոցի տարածքում և այլն: Բացառություն է կազմում ընկերության կայքէջը, որտեղ պետք է հրապարակվի Booking.com-ին առաջարկված գնից ոչ ցածր գին:

«Սահմանափակ պարիտետով երկրների» ցանկում ընդգրկված են նաև Ավստրալիան, Իսպանիան, Հունաստանը, Լեհաստանը, Դանիան, Կիպրոսը, Բրազիլիան, Չինաստանը, Վրաստանը, Իսրայելը, Թուրքիան, Միացյալ Թագավորությունը, Ճապոնիան և այլն:

Հիշեցնենք, որ ՄՊՀ-ն 337 555 000 դրամի չափով տուգանք էր կիրառել «BOOKING.COM B․V․» ընկերության նկատմամբ գերիշխող դիրքի չարաշահման համար:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031