Լրահոս
Օրվա լրահոսը

Պեսկովը հույս է հայտնել, որ Հայաստանն ու Ադրբեջանը տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կստորագրեն

Մայիս 26,2023 16:05

Ստեղծված հանգամանքները թույլ են տալիս ակնկալել, որ, հնարավոր է, տեսանելի հեռանկարում խաղաղության պայմանագիր կնքվի Հայաստանի և Ադրբեջանի միջև, բայց կարևորը ոչ թե ժամանակն է, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

Նա նշել է, որ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ներկայացուցիչները հաջորդ շաբաթվա վերջին կհավաքվեն Մոսկվայում՝ քննարկելու կողմերի միջև առկա հարցերը:

«Որևէ խնդիր չի դրվում ամեն ինչ ավարտին հասցնել, քանի որ կարևորը, իհարկե այնուամենայնիվ վերջնական արդյունքն է, բայց ոչ մեկը ժամանակի հետևից չի ընկել»,- ասել է Պեսկովը:

Նրա խոսքով՝ հենց այդ նկատառումներից ելնելով էլ` հազիվ թե մեկը հիմա կարողանա հստակ կանխատեսել խաղաղության պայմանագրի հասնելու հստակ ժամկետները:

«Չնայած, ինչպես որ ասվեց երեկվա հանդիպմանը, հիմա շատ հարցերում հանգամանքները փոխվել են, և փաստացի, հայեցակարգային առումով այդ փոխված հանգամանքները թույլ կտան արդեն տեսանելի ապագայում հասնել խաղաղության պայմանագրի ստորագրման»,- ասել է Պեսկովը:

Նա հիշեցրել է, որ երեկ երեք երկրների ղեկավարները «հասել են պայմանավորվածությունների և հրահանգել, որպեսզի պրոֆիլային փոխվարչապետերը հանդիպեն հաջորդ շաբաթ»:

«Դա կլինի Մոսկվայում հաջորդ շաբաթվա վերջին, և կհղկվեն այն հարցերը, որոնց առումով կա սկզբունքային ըմբռնում, թե ինչպես դրանք լուծել, բայց նաև կարիք կլինի պայմանավորվել դետալների շուրջ»,- ասել է Պեսկովը:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031