Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Գեղամյան. Չեմ կարող բացառել, որ ինձ գաղտնալսելու փորձի հետևում կարող են կանգնած լինել երկու կողմերն էլ

Մայիս 26,2023 15:20

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

 Մի քանի ամիս առաջ ես տեղեկացա, որ իմ հեռախոսը գաղտնալսվել է առավել զորեղ համարվող իսրայելական «Պեգասուս» հետախուզական ծրագրի օգնությամբ։

Գաղտնալսումը ապացուցվեց համապատասխան պրոֆեսիոնալների և ընկերությունների կողմից (մասնավորապես Ռուբեն Մուրադյանի և Access Now-ի միջոցով)։

Երեկ այդ մասին գրեցին համաշխարհային մամուլում՝ Reuters-ից մինչև WIRED ու TechCrunch (հղումները դնում եմ մեկնաբանություններում):

Որպես թյուրքագետ իմ թիրախավորումը և ինձ թվային լրտեսության ենթարկելը կապված է բացառապես իմ մասնագիտական գործունեության հետ։ Ու քանի որ իմ հանրային գործունեությունը գերազանցապես նվիրված է Հայաստանի հանդեպ Թուրքիայի և Ադրբեջանի վարած ագրեսիվ քաղաքականության, ինչպես նաև դրան ՀՀ դե-ֆակտո իշխանությունների ոչ հայանպաստ և ոչ արդյունավետ արձագանքի բացահայտմանը, ապա ես չեմ կարող բացառել, որ ինձ գաղտնալսելու փորձի հետևում կարող են կանգնած լինել երկու կողմերն էլ։

Այնուամենայնիվ, սա ինձ որևէ կերպ չի կանգնեցնելու իմ մասնագիտական ու ազգային պարտքը կատարելուց։ Եթե գաղտնալսում են, ուրեմն ասածներս ճշմարտություն են և մեր թշնամիների համար վտանգ են ներկայացնում։ Իսկ այն, ինչ խանգարում է Հայաստանի թշնամիներին, պետք է ավելի շատ արվի։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031