Լրահոս
Օրվա լրահոսը

Արդեն հավաքվել է 300 հազարից ավելի ստորագրություն, որով փաստվում է՝ հայ ժողովրդի համար անընդունելի է Փաշինյանի կողմից՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու իրողությունը. Թագուհի Թովմասյանը՝ դեսպան Յուն Ֆանին

Մայիս 26,2023 14:34

Խորհրդարանում հյուրընկալեցի Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ն.Գ. պրն. Յուն Ֆանին։

Խոսեցի Հայաստանի և Արցախի անվտանգային խնդիրների մասին։ Ականատեսի աչքերով ներկայացրի Սոթքում շարունակ լարվածությունը, կրակոցները, որոնց հետևանքով հայկական կողմն ունի զոհեր, երկու անգամ թիրախավորվեցին շտապօգնության ավտոմեքենաները, իսկ Սոթքի ոսկու հանքավայրի 800 աշխատակիցներմինչօրսպարապուրդիենմատնված։

Պարոն դեսպանի հետ զրույցում հիշատակեցի Բրյուսելում տեղի ունեցած Միշել-Փաշինյան-Ալիև եռակողմ հանդիպման արդյունքների մասին՝ նշելով, որ Փաշինյանը (նաև երևանյան ասուլիսի ժամանակ) ճանաչել է Խորհրդային Ադրբեջանի տարածքը՝ Արցախով, այնինչ այդպիսի պետություն այժմ գոյություն չունի, քանիորժամանակակիցԱդրբեջանըսովետականԱդրբեջանիիրավահաջորդըչիհանդիսանում։

Ընդգծեցի, որ ՀՀ Գերագույն խորհրդի 1992թ. հուլիսի 8-ի որոշման մեջ գրված է. «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի համարել միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»: Հետևաբար՝ ցանկացած նմանատիպ փաստաթուղթ, եթե ստորագրվի, կունենա լեգիտիմության լրջագույն խնդիր։

Պատմեցի իմ նախաձեռնությամբ իրականացվող «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» ստորագրահավաքի ընթացքի և արդյունքների մասին։ Նշեցի, որ արդեն հավաքվել է 300 հազարից ավելի ստորագրություն, որով փաստվում է՝ հայ ժողովրդի համար անընդունելի է Նիկոլ Փաշինյանի կողմից՝ Արցախն Ադրբեջանի տարածք ճանաչելու ցավալի իրողությունը։

Պարոն Ֆանին ներկայացրի Հայաստանում ժողովրդավարության լրջագույն խնդիրները՝ հիշատակելով իշխանության ներկայացուցիչների կողմից իմ և մյուս պատգամավորների նկատմամբ կիրառված ոչ իրավաչափ գործողությունների մասին։

Երկուստեք պատրաստակամություն հայտնեցինք խորացնելու համագործակցության շրջանակները, և այս համատեքստում ընդգծեցի, որ մեզ համար կարևոր է զարգացող տնտեսություն ունեցող Չինաստանի փորձն ուսանելը։

Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական Թագուհի Թովմասյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031