Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 26,2023 13:12

Հանրապետության տարածքում`
Մայիսի 26-ի և 29-ի ցերեկը, 30-ի գիշերը և առավոտյան շրջանների զգալի մասում, 27-28-ին, 30-31-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։


Երևան քաղաքում՝
Մայիսի 26-ին, 28-29-ին կեսօրից հետո, 30-ի գիշերը և առավոտյան սպասվում է, 27-ին, 30-ի և 31-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Երևան քաղաքի մայիսի 26-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 30.1°C (1994թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 6.4°C (1956թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 18.1°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031