Լրահոս
Օրվա լրահոսը

Արթուր Դավթյանն ու Արթուր Ավետիսյանը World Challenge Cup-ում հաղթահարել են որակավորման փուլը

Մայիս 26,2023 12:26

Բուլղարիայի Վառնա առողջարանային քաղաքում մեկնարկել է սպորտային մարմնամարզության World Challenge Cup միջազգային մրցաշարը, որին մասնակցում են 22 երկրների ավելի քան 100 մարզիկներ: Հայաստանը ներկայացնում են ազգային հավաքականի անդամներ, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Արթուր Դավթյանը եւ Արթուր Ավետիսյանը:

Արթուր Դավթյան

Մեր երկու մարզիկներն էլ հաղթահարել են որակավորման փուլը եւ մտել ուժեղագույնների 8-յակ: Դավթյանը հանգստյան օրերին կայանալիք եզրափակիչներում հանդես է գալու ազատ վարժություններում, նժույգթափերում եւ օղակներում, իսկ Ավետիսյանը՝ օղակներում:

Արթուր Ավետիսյան

Մեր թիմի մարզիչը Հայկ Նազարյանն է, իսկ ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին մարզաձեւի միջազգային ֆեդերացիան ընդգրկել է մրցավարների խմբում:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031