Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մենք էլ ենք պայման դրել, որ արցախցիների անվտանգության և իրավունքների ապահովման երաշխավորը պետք է լինի ոչ թե Ադրբեջանը, այլ Մինսկի խմբի պետությունները. Մաթեւոս Ասատրյան. «Հրապարակ»

Մայիս 26,2023 10:58

Մաթեւոս Ասատրյանը միակ ՔՊ-ականն էր, որ համարձակվեց մեկնաբանել Փաշինյանի մտքերը։

– Բայց Արցախը հանձնում ենք։

– Չենք հանձնում։ Արցախը միշտ է ճանաչված եղել Ադրբեջանի կազմում, պարզապես մենք չենք ուզել նկատել։ Բացեք, 91 թվականով նայեք կամ մեր նախորդ ղեկավարների հարցազրույցներն ու ասուլիսները նայեք։

– Բա որ դեռ նախկիններն են ճանաչել Արցախն Ադրբեջանի մաս, հիմա դուք ինչո՞ւ եք նորից ճանաչում, ճանաչված է, էլի, կրկնակի ճանաչելու իմաստը ո՞րն է։

– Որովհետեւ այս դեպքում արդեն քո սուվերեն տարածքի հանդեպ թշնամին ունի պահանջներ, ասում է՝ եթե դու չես ճանաչում իմ տարածքային ամբողջականությունը, ես էլ քոնը չեմ ճանաչում եւ գնալու եմ ուժով վերցնեմ։

– Ո՞նց եք պատկերացնում 120 հազար արցախցու ճակատագիրը՝ նրանց հանձնելով Ադրբեջանին։ Հիմա որ ճանաչված չէ, Ադրբեջանն ինչ ուզում` անում է։

– Բա մենք հենց այդ հարցն ենք դրել, որ եթե Արցախի անվտանգության երաշխավորը չի լինելու այն պետությունը, որը մեզ համար ընդունելի է, եւ ընդունելի են նրա կողմից ներդրված մեխանիզմները, չենք ճանաչելու պահանջները։ Այսինքն, մենք էլ ենք պայման դրել, որ արցախցիների անվտանգության եւ իրավունքների ապահովման երաշխավորը պետք է լինի ոչ թե Ադրբեջանը, այլ Մինսկի խմբի պետությունները։ Չի համաձայնի Ադրբեջանը` մենք էլ չենք ճանաչի։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031