«Հրապարակի» հարցերին պատասխանում է Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը:
– Այժմ եթե Նիկոլ Փաշինյանը նոր փաստաթղթերի տակ ստորագրի, Ադրբեջանին հանձնի Արցախը, ի՞նչ պետք է անեն Արցախում ապրող հայերը, ո՞րն է լինելու ձեր հաջորդ քայլը:
– Կարծում եմ, որ Արցախում ապրող ցանկացած մարդ համոզված է, որ նույն Արցախն ուղղակի մի ինչ-որ փաստաթղթով հնարավոր չէ Ադրբեջանին հանձնել: Արցախն այնքան ժամանակ չի կարող հանձնվել Ադրբեջանին, քանի դեռ այստեղ գեթ մեկ հայ է ապրում: Հայ, որը պայքարում է Արցախի հայկական մնալու համար: Չեմ կարծում, թե Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված որեւէ փաստաթուղթ կարող է լուծում տալ Արցախի հարցին, անկախ նրանից, թե այդ լուծումն ինչպիսին կլինի: Գուցե այդ նոր ստորագրվելիք փաստաթղթերն ավելի բարդացնեն մեր պայքարը, սակայն դրանք ոչինչ չեն փոխելու: Այստեղ բոլորը համոզված են, որ ցանկացած փաստաթուղթ, որի տակ կստորագրի Նիկոլ Փաշինյանը, առոչինչ է: Այն որեւէ իրավական ուժ չունի մեզ համար:
– Ընդդիմադիրներն ի՞նչ կարող են անել այս պարագայում: Արցախից եւս սկսել են քննադատել Հայաստանի խորհրդարանական ընդդիմությանը:
Կարդացեք նաև
– Ընդդիմությունը պետք է Նիկոլ Փաշինյանին հեռացնի: Ցավոք, դա նրանց մոտ չի ստացվում:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: