Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հարաբերությունների կարգավորումը գործողություններում անկեղծություն է պահանջում՝ այդ հարաբերությունների՝ անցյալում, ներկայում եւ ապագայում անկողմնակալ գնահատում. «Հայաստանի Հանրապետություն»

Մայիս 26,2023 10:48

Որքան էլ հայկական կողմը հայտարարի, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հաստատում է առանց նախապայմանների, այն է՝ առանց Հայոց ցեղասպանության հարցի դիտարկման, միեւնույն է, պատմական այդ ողբերգությունը փաստ է, եւ այն երկու երկրների հարաբերությունների ենթատեքստում է: Հաստատվելիք հարաբերությունների անկեղծությունը եւ ամրությունը առաջին հերթին պայմանավորվում են նաեւ այդ պատմական ողբերգական դրվագի նկատմամբ կողմերի վերաբերմունքով: Դրանից է կախված սկսված երկխոսության արդյունավետությունը: Այլ կերպ ասած՝ այն փորձաքար է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում: Ադրբեջանի դրդմամբ «Նեմեսիսի» հուշակոթողի հարցը հարաբերությունների կարգավորման օրակարգ անընդհատ բերելը միանշանակ դրանք խոչընդոտելու նպատակ է հետապնդում:

Պետությունների միջեւ հարաբերությունների կարգավորումը գործողություններում անկեղծություն է պահանջում, իսկ այն իր հերթին նշանակում է այդ հարաբերությունների՝ անցյալում, ներկայում եւ ապագայի իրողություններին անկողմնակալ առարկայական գնահատում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031