ԲՀԿ-ից ՔՊ արտագաղթած Սերգեյ Բագրատյանը երեկ խորհրդարանի ամբիոնից հերթական ելույթն էր ունենում՝ նախկին «դժոխային» օրերի մասին, եւ արձանագրում, որ դրան հաջորդեց «փրկությունը»։ Փորձում էր արդարացնել Արցախի հանձնումը, թե մեր ժողովրդի 100 տոկոսը դեմ է դրան, բայց պետք է իրականությանն ուղիղ նայենք, իսկ իրականությունն այն է, ըստ Բագրատյանի, որ մեր ռազմավարական դաշնակիցը մեզնից երես է թեքել. «Եվ երբ մեր ռազմավարական դաշնակից երկրի ղեկավարը հայտարարեց, որ այլեւս ԼՂ-ն համարում է Ադրբեջանի մաս, տարածաշրջանում դիսբալանսը խախտվեց»։
Ելույթից հետո հարցրինք. իրականությունն այն է, որ Ալիեւը ողջ Հայաստանն է ուզում, հնարավո՞ր է Արցախը հանձնելուց հետո այդ հարցում իրատես լինեն` տանք ու պրծնենք։
«Մենք էլ Բաքուն ենք ուզում, Անկարան ենք ուզում»: Ձեր ուզելը քիչ է, Նիկոլ Փաշինյանը չի ուզում եւ քանիցս հայտարարել է, որ Ադրբեջանի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չունի:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: