Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերը կհանդիպեն մեկ շաբաթից և կքննարկեն հայ-ադրբեջանական սահմանի հատման հետ կապված հարցեր: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը:
«Հստակ կխոսենք այն մասին, թե ինչպես պետք է լինի սահմանի հատման կարգը, և ինչ ընթացակարգեր կլինեն»,- ասել է Օվերչուկը՝ հավելելով, որ հանդիպումը տեղի կունենա Մոսկվայում:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ