Լրահոս
Օրվա լրահոսը

Արևապաշտպան «ներքին» միջոցները, որոնց օգտագործումը թույլ կտա չարգելափակել վիտամին D-ի ձևավորումն օրգանիզմում

Մայիս 26,2023 09:40

Արևային օրերի մոտենալուն պես առաջին խորհուրդը, որը լսում ենք մասնագետներից, արևապաշտպան միջոցների մասին չմոռանալն է, քանի որ նորություն չէ արևի ուլտրամանուշակագույն ճառագայթների բացասական ազդեցությունը մաշկի վրա։ Սակայն արտաքին օգտագործման միջոցներից զատ, պարզվում է, որ կարելի է նաև սննդանյութերի միջոցով պաշտպանվել արևի ճառագայթների անբարենպաստ ազդեցությունից։

Աստաքսանտին

Աստաքսանտին կարոտինոիդը բնության մեջ հանդիպող ամենաուժեղ հակաօքսիդանտներից է, որը պաշտպանում է բջիջները ՈւՄ ճառագայթման վնասվածքներից՝ ազդելով որպես ներքին արևապաշտպան միջոց։ Հենց այս հակաօքսիդանտն է պատասխանատու սաղմոնի, իշխանի, օմարների և այլ ծովամթերքների կարմիր գույնի համար։ Աստաքսանտինը արտադրվում է միկրոջրիմուռների կողմից այն ժամանակ, երբ ջրի պակաս է առաջանում՝ այդպիսով պաշտպանելով ջրիմուռներն արևի ճառագայթումից։ Հենց այդ մեխանիզմով էլ  այդ հակաօքսիդանտն օգնում է կանխարգելել մաշկի ֆոտոծերացումն ու կնճիռների առաջացումը։

Ի տարբերություն արևապաշտպան միջոցների, աստաքսանտինը չի արգելափակում ուլտրամանուշակագույն ճառագայթման ազդեցությունն ու այդպիսով նաև վիտամին D-ի ձևավորման գործընթացը, այլև պարզապես պաշտպանում է մաշկը վնասվածքներից։

Լիկոպինն ու բետա-կարոտինը նույնպես բարելավում են մաշկի բնական SPF-ը

Լիկոպինը նույնպես ունի ներքին արևապաշտպան ազդեցություն, օրինակ՝ մի հետազոտությամբ պարզվել է, որ լոլիկի մածուկն օգնում է բաց գույնի մաշկ ունեցող մարդկանց պաշտպանվել արևի ճառագայթներից։ Իսկ թե ինչու է առանձնացվել հենց լոլիկի մածուկը, բացատրվում է այն փաստով, որ լոլիկն ավելի է հարստանում լիկոպինով ջերմային մշակման ենթարկվելիս։

Վիտամին D-ն նվազեցնում է մաշկի քաղցկեղի զարգացման վտանգը

Որքան էլ խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և արևապաշտպան միջոցներ կիրառել, արևի տակ գտնվելուց լիովին հրաժարվելը կարող է ոչ թե պաշտպանել մաշկի քաղցկեղից, այլև մեծացնել դրա վտանգը, քանի որ վիտամին D-ն, որն օրգանիզմում արտադրվում է ի պատասխան ուլտրամանուշակագույն ճառագայթման, օգնում է պաշտպանվել մելանոմայից։ Ինչպես նշվել է The Lancet-ում հրապարակված հետազոտություններից մեկում․  «Որքան էլ պարադոքսալ է, բայց դրսում աշխատող մարդիկ ավելի քիչ են ենթարկվում մելանոմայի զարգացման վտանգին, քան փակ տարածքներում աշխատողները»։ Արևի՝ ողջամիտ ազդեցության շնորհիվ վիտամին D-ի մակարդակի օպտիմալացումն օրգանիզմում կարող է պաշտպանել ոչ միայն մաշկի քաղցկեղի զարգացումից, այլև ներքին օրգանների։ Վիտամին D-ն նաև նշանակալի դեր ունի քրոնիկ շատ հիվանդությունների կանխարգելման հարցում։

Վիտամին Е-ն կարևոր է ֆոտոպաշտպանության համար

Մաշկի՝  արևի հետ կապված վնասվածքներից պաշտպանող ազդեցություն ունի նաև վիտամին E-ն, որն ավելի լավ է իրականացնում այդ գործառույթը վիտամին С-ի հետ համադրությամբ։

Ընդհանուր առմամբ վիտամին E-ն 8 տարբեր միացություններ է ներառում, որոնց կանոնավոր հարաբերակցությունն օգնում է օպտիմալացնել հակաօքսիդանտային գործառույթները։ Վիտամին E – ի կատարյալ աղբյուր են համարվում մթերքները, քանի որ բոլոր այդ միացությունները դրանցում պարունակվում են բնական՝ կենսահասանելի տեսքով:

Կանաչ թեյի կազմում առկա հակաօքսիդանտներն օգնում են պաշտպանվել ՈւՄ ճառագայթումից

Կանաչ թեյի կազմում պարունակվող հակաօքսիդանտ գալատ էպիգալոկատեխինը կանխարգելում է ուլտրամանուշակագույն ճառագայթման արդյունքում բջիջներում առաջացող վնասվածքները։ Իսկ կատեխինների ավելացմանը նպաստում է վիտամին C-ն, ուստի խորհուրդ է տրվում ըմպելուց առաջ կանաչ թեյին մի փոքր կիտրոնի հյութ ավելացնել։

Պատրաստեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Աղբյուր՝ սննդաբան Ջոզեֆ Մարկոլա

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031