Լրահոս
Օրվա լրահոսը

Նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է

Մայիս 26,2023 14:00

Մոսկվաբնակ Արարատ Տեր-Անտոնյանի գործը դեռ դատարաններում է: Նրա ներկայացուցիչ Թեհմինե Հովսեփյանը իր դիրքորոշումն է ներկայացրել այդ գործի վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորեւ:

Պատասխանողներից Մարիաննա Խաչատրյանը եւ Ղուկաս Գրիգորյանը ներկայացրել են միջնորդություն, խնդրելով՝ վերացնել թիվ ԵԴ /24906/02/20 քաղաքացիական գործով կիրառված հայցի ապահովման միջոցը։ Միջնորդությունը ստորագրելիս նշված է, որ ստորագրվում է հայցվորի ներկայացուցչի կողմից, մինչդեռ վերջիններս գործով հանդես են գալիս պատասխանողներ, հետեւապես ներկայացուցիչը չէր կարող հանդես գալ հայցվորի ներկայացուցչի անունից։

Ինչպես նախկին միջնորդություններում, այնպես էլ այս միջնորդություններում պատասխանողները նշում են նույն հիմքը, որի վերաբերյալ արդեն դատարանը կայացրել է որոշում՝ մերժել է։

ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 152 հոդվածի 6-րդ կետը սահմանում է՝ նույն հիմքով միջնորդություն կրկին ներկայացնելն արգելվում է: Նախկինում մերժված միջնորդությունը նույն հիմքով ներկայացվելու դեպքում չի քննարկվում։

Պատասխանողները նշում են, որ որեւէ իրավահարաբերության մեջ չեն գտնվում հայցվորի հետ, ինչն իրականությանը չի համապատասխանում։

Ինչպես նշված է հայցադիմումում՝ հայցվորը՝ Արարտ Տեր-Անտոնյանը գումարը տրամադրել է Հայաստանում կանաչ կերերի արտադրման գործունեության սկսման նպատակով։ Հիմնադրել է «Գրին Ֆիդ Պրոդակշն- Արարատ» ԳԱԿ ՍՊ ընկերությունը, որի բաժնետերեր են հանդիսացել պատասխանողներից Հակոբ Գոզուբոյակյանը՝ 38 տոկոսով, Գուրգեն Մարտիրոսյանը՝ 10 տոկոս, հայցվորը՝ 52 տոկոս, հետագայում Հակոբ Գոզուբոյակյանը իր բաժնի 30 տոկոսը նվիրել է Հրաչյա Մայիլյանին։

Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքում գտնվող Արարատյան փողոց 33 հասցեում հիմնել են արտադրամաս, սակայն պատասխանող Հակոբ Գոզուբոյակյանը՝ Ղուկաս Գրիգորյանի եւ Մարիաննա Խաչատրյանի հետ գալով համաձայնության, հիմնել են «Հիդրոպոնիկ Գրին Ֆիդ» ՍՊ ընկերությունը, որի բաժնետեր է նաեւ Գյոզուբոյակյանը եւ հայցվորի կողմից ներդրած գումարով ձեռք բերված գույքերն ամբողջությամբ օգտագործել եւ եկամուտ են ստացել նոր բացված արտադրամասի միջոցով։

Տեր-Անտոնյանը ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում որպես վկա հարցաքննվել է եւ ցուցմունք տվել այն մասին, որ «Իրենից գաղտնի Հակոբ Գոզուբոյակյանը Ղուկաս Գրիգորյանի հետ հիմնել է «Հիդրոպոնիկ Գրին Ֆիդ» ՍՊ ընկերությունը, Գոզուբոյակյանի բաժնեմասը կազմում է 49 տոկոս, Ղուկաս Գրիգորյանինը՝ 51 տոկոս, իսկ Մարիաննա Խաչատրյանը հանդիսացել է ՍՊԸ տնօրեն։ Գնված գույքը նստացրել են նշված ընկերության հաշվեկշռին, այդ կերպ հափշտակելով իմ գումարներով գնված գույքը եւ տիրացել են դրան, հափշտակության արդյունքում գույքս գրավադրել են վարկային կազմակերպությունում, որից ստացված գումարը ծախսել են ինքնուրույն եւ մինչեւ օրս ես տեղեկություն չունեմ նույնիսկ իմ գույքի գտնվելու վայրի վերաբերյալ, գույքս ծանրաբեռնել են գրավով առանց իմ իմացության, բայց իմ գույքով եկամուտ են ստացել»:

29/09/2022թ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 8,41,173,178 հոդվածների պահանջներով հարուցվել է քրեական վարույթ, շնորհվել 57143222 համարը։

«Առավոտ» օրաթերթ
25.05.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031