Ռուսաստանը երբեք չի փոխել իր դիրքորոշումը Լաչինի միջանցքի հարցում, և այն արտացոլված է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը`Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը,
«Մենք երբեք չենք փոխել մեր դիրքորոշումը»,- ասել է նա:
Անդրադառնալով ճանապարհների ապաշրջափակմանը` նա ասել է, որ Լեռնային Ղարաբաղում տրանսպորտային միջանցքների երկակի մեկնաբանությունը հիմք չունի, քանի որ Ադրբեջանը հաստատել է, որ այդ առումով որևէ փոփոխություն չկա, և ինքը ճանաչում է Հայաստանի ինքնիշխանությունը:
Կարդացեք նաև
«Ինչ վերաբերում է տրանսպորտային ուղղությունների, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը` թե´ երկաթուղային, թե´ ավտոճանապարհի հնարավոր շինարարությանը: Մեր դիրքորոշումը նույնպես անփոփոխ է: Եվ հիմա էլ`ադրբեջանական պատվիրակության հետ երկկողմ շփման ընթացքում, մենք այդ մասին ասացինք, և պետք է նշել, որ ադրբեջանական կողմը հաստատեց, որ որևէ փոփոխություն այդ առումով Ադրբեջանի մոտ չկա: Նրանք լիարժեք ճանաչում են Հայաստանի ինքնիշխանությունն այդ տարածքում, և որևէ երկակի, եռակի մեկնաբանություն` կապված այն ամենի հետ, ինչ առնչվում է տրանսպորտային հաղորդակցությունների հնարավոր ապաշրջափակմանը, այսօր որևէ հիմք չունի»,- ասել է Պուտինը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ