Այսօր աշխատանքային այցով Գյումրի էր ՀՀ ներքին գործերի նախարարության պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը։
Նա մարզի պարեկային ծառայության աշխատակիցների հետ հանդիպումն անցկացրեց քաղաքի կենտրոնական մասում՝ Հայուհու հրապարակում՝ հանձնարարականներ հնչեցնելով։
«Ոչ մի ներում խմած վարորդներին, բայց այն քաղաքացիները, ասենք՝ տատիկ-պապիկները կլինեն, կամ գյուղից եկած մարդիկ, որոնք մոռացել են ամրագոտի գցել, զգուշացնում եք, ներողամիտ եք լինում, և խախտումը տեղում վերացնել եք տալիս»,-հրահանգեց Արթուր Խուդինյանը՝ մարզում ուժեղացված հսկողություն սկսելուց առաջ։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ