Մայիսի 25-ին, ժամը 16:06-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթաշեն գյուղում այրվում է տան տանիք։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 17։10-ին, մարվել՝ 19։07-ին։ Այրվել են գյուղի 10-րդ փողոցի տներից մեկի տանիքի փայտե կառուցատարրերը (մոտ 100 քմ) և երկրորդ հարկը՝ գույքով (մոտ 90 քմ): Տուժածներ չկան:
Կարդացեք նաև
ՀՀ Ներքին գործերի նախարարության
Փրկարար ծառայություն