Ս․թ․ մայիսի 23-ին դեսպան Ծովինար Համբարձումյանը մասնակցեց Հռոմի քաղաքապետարանի Senatorio պալատի Laudato Sì սրահում կազմակերպված «Կանայք՝ խաղաղության համար» /Donne per la pace/ ամենամյա մրցանակաբաշխությանը, որը կազմակերպվել էր Լեոնինա ակադեմիայի և Իտալա-արաբական ասոցիացիայի կողմից:
Այս տարի «Leone XIII» միջազգային մրցանակներ շնորհվեցին Իտալիայում հավատարմագրված հինգ՝ Հայաստանի, Լիբանանի, Պաղեստինի, Եմենի, Արաբական լիգայի կին դեսպաններին՝ որպես խաղաղության դափնեկիրներ, ովքեր նպաստում են խաղաղության, մշակույթի և բարեկամության տարածմանը դիվանագիտության միջոցով, ինչպես նաև Իտալիայի հետ հարաբերություններն առաջ մղելու գործում ունեցած ներդրման համար:
Իտալիայում Հայաստանի դեսպանություն
Կարդացեք նաև