Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում լեզվակռիվ է տեղի ունեցել Հայաստանի վարչապետ անիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
Այն բանից հետո, երբ Ադրբեջանի նախագահն իր ելույթում օգտագործեց «Զանգեզուրի միջանցք» բառը, Հայաստանի վարչապետը խոսքի իրավունք խնդրեց՝ արձագանքելով, որ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ մեկ միջանցքի մասին խոսք կա, և դա Լաչինի միջանցքն է: Ի պատասխան Ալիևն ասաց, որ միջանցքը «միջազգային եզր» է և կիրառելի է այլ դեպքերում էլ, և միայն վառ երևակայություն ունենալու դեպքում է հնարավոր Ադրբեջանին մեղադրել տարածքային հավակնությունների մեջ:
Թեման շարունակվեց Լաչինի միջանցքի շուրջ տարաձայնությունների արտահայտմամբ: Փաշինյանը հայտարարեց, որ այն շրջափակված է՝ դրանից բխող հումանիտար հետևանքներով, Ալիևը պնդեց, որ «Լաչինի ճանապարհը» բաց է, և երկու երկրների սահմանին պարզապես անցակետ է տեղադրված:
Փաշինյանն արձագանքեց նաև Ալիևի այն պնդմանը, որ «Զանգեզուրի միջանցքին» կողմ է արտահայտվել նաև ռուսական կողմը: Մասնավորապես, Հայաստանի վարչապետը նշեց, որ իրեն զարմացնում է հայտարարությունը, քանի որ իր իմանալով՝ ռուսական կողմը սատարում է հաղորդակցությունների բացմանը, ինչին հայկական կողմը դեմ չէ:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ