Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ եռակողմ հանդիպմանը հնարավոր կլինի համաձայնության գալ վիճելի հարցերի շուրջ:
«Ինձ թվում է, որ այն եզրույթաբանությունը, որի մասին մենք երեքս համենայն դեպս շատ լավ գիտենք, այլ կերպ ասած կոչվում է իրավաբանական տեխնիկա, միջանցք, ճանապարհ և այլ և այլն՝ շատ կարևոր է: Եվ այստեղ կա որոշակի տարաձայնություն: Բայց առավել կարևոր է այն, ինչ դուք՝ և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ Հայաստանի վարչապետը, հիմա ասացիք, որ տարածքային ամբողջականության սկզբունքային հարցի շուրջ կան նույնպես սկզբունքային պայմանավորվածություններ»,- ասել է Պուտինը Եվրասիական տնտեսական բարձագույն խորհրդի նիստում:
Նա նշել է, որ դա պետք է լինի նաև հիմք այլ հարցերում պայմանավորվածությունների հասնելու համար:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ