Բաքվի ու Երևանի միջև խաղաղության պայմանագիր ստորագրելու հնարավորություն կա՝ հաշվի առնելով, որ Հայաստանը ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում:
«Կա հնարավորություն՝ հասնելու խաղաղության պայմանագրի Բաքվի ու Երևանի միջև՝ հաշվի առնելով, որ Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Ղարաբաղը Ադրբեջանի մաս»,- ասել է Ալիևը:
Նա նաև ասել է, որ Ադրբեջանը տարածքային հավակնություններ չունի Հայաստանի նկատմամբ:
«Պետք է մեծ ջանքեր գործադրել և մոլեգին երևակայություն ունենալ՝ իմ խոսքերում տարածքային հավակնություններ տեսնելու համար»,- ասել է նա:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ