Լուրջ նախադրյալներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված միմյանց տարածքային ամբողջականության ճանաչման վրա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին:
«Ադրբեջանի համագործակցությունը ԵԱՏՄ անդամ երկրների հետ, բացառությամբ Հայաստանի, հաջողությամբ զարգացնում է 30 տարի: Լուրջ նախադրյալներ կան Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար՝ հիմնված տարածքային ամբողջականության և ինքնիշխանության ճանաչման վրա: Այսօր ռուսական կողմի նախաձեռնությամբ տեղի կունենա եռակողմ հանդիպում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդների միջև»,- ասել է Ալիևը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ