Լրահոս
Օրվա լրահոսը

ՏՏ ոլորտը եղել է ամենաշատ դոլար փոխարկող ճյուղերից մեկը․ ի՞նչ իրավիճակ է փոխարժեքի շուկայում

Մայիս 25,2023 18:40

Ազգային ժողովում Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ ԿԲ նախագահի տեղակալ Արմեն Նուրբեկյանն անդրադարձավ դրամի արժեւորմանը եւ դոլարի արժեզրկմանը, այս համատեքստում՝ այն ոլորտներին, որոնք վնասներ են կրում։

«Փոխարժեքը տնտեսական իրողությունների հետեւանք է։ Օրինակ՝ անցած տարի մեզ մոտ փոխարժեքը պայմանավորված է եղել նրանով, որ մեծ ներհոսքի եւ մեծ արտահանման արդյունքում ունեցել ենք լուրջ արժեւորում։ Այսինքն՝ ՏՏ ոլորտի փոխարկումները եթե տեսնենք, կնկատենք, որ ՏՏ ոլորտը եղել է ամենաշատ դոլար փոխարկող ճյուղերից մեկը։ Բնականաբար, ես չեմ ժխտում, որ կլինեն ընկերություններ, որոնք խնդիրներ կունենան, բայց այդտեղ կառուցվածքային փոփոխություն ենք ունեցել։ Եվ քանի որ շատ ՏՏ ընկերություններ են գրանցվել Հայաստանի ոլորտում, դրա արդյունքում է մեզ մոտ դրամն արժեւորվել»,- ասաց նա։

Նուրբեկյանի խոսքով՝ եթե ԿԲ-ն արհեստականորեն միջամտի փոխարժեքի շուկային, գեներացնելու է գնաճ, որից տուժելու են ցածր եկամուտ ունեցող մարդիկ։ «Ես համաձայն եմ, որ կա անհավասար բաշխում, եւ որոշ ընկերություններ կունենան խնդիրներ, բայց միաժամանակ դրա այլընտրանքը կարող է շատ ավելի անդառնալի լինել, որովհետեւ մենք Հայաստանում կարող ենք զոհել ամբողջ գների կայունությունը, որը բոլորին է անդրադառնալու»,- հավելեց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031