Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամին

Մայիս 25,2023 17:24

Գյումրիում ՔՊ-ականների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի շրջանակներում քիչ առաջ մեղադրանք է առաջադրվել ու ձերբակալել են Գյումրու ավագանու ՔՊ-ական անդամ Երվանդ Խանամիրյանին։

Aravot.am-ի այս տեղեկությունը հաստատեց նրա փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

Հիշեցնենք, որ ՔՊ-ական գործարար Մարտին Թորոյանը կասկածվում է մտերիմ ընկերոջ՝ Երվանդ Խանամիրյանի ու ևս մեկ հոգու մասնակցությամբ իր տունը վերանորոգող արհեստավորին՝ 50-ամյա Հ․ Մ․-ին, հրազենային վնասվածք հասցնելու մեջ։

Ըստ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրության՝ 35-ամյա տղամարդը շինանյութ գողանալու հարցի շուրջ, ընկերների ներկայությամբ վիճաբանել է 50-ամյա տղամարդու հետ՝ նրա հասցեին հնչեցնելով սեռական բնույթի հայհոյանքներ, ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցնելով նրա մարմնի տարբեր հատվածներին, ապտակելով, թքելով նրա դեմքին: Այնուհետև, ըստ Քննչական կոմիտեի, «շարունակելով իր անմարդկային և հակաօրինական գործողությունները, 50-ամյա տղամարդուն հրելով հանել է տան բակ, գցել շան ճաղապատ բունը, շանը հարձակվելու հրահանգ տվել, սակայն նկատելով, որ շունը չի հարձակվում, ջրի խողովակով սառը ջուրը 15-20 րոպե շարունակ պահել է տղամարդու վրա, որից հետո ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, չպարզված անձից ապօրինի կերպով ձեռք բերած և պահած հրազեն հանդիսացող ատրճանակով մեկ անգամ կրակել է շան բնում գտնվող տղամարդու ուղղությամբ՝ պատճառելով հրազենային վնասվածք»:

Նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի մի քանի հոդվածներով՝ 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 335-րդ հոդվածի 1-ին մասով, 192-րդ հոդվածի 1-ին մասով և 196-րդ հոդվածի 1-ին մասով, և նրան ներկայացվել է մեղադրանք։ Դատարանը մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրել է տնային կալանքը և գրավը՝ 10 մլն. դրամի չափով։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Անհասկանալի է , թե ի վերջո ՔՊ-ական որ՞ ստահակին են ձեբակալել։ Գրված է Երվանդ Խանամիրյան , սակայն նկարագրվում է Արամայիս Հայրապետյանի գազանային արարքը։ Այդ հաշվեհարդարում միակ Մարդը ՝ Շունն է , որը դրսեվորել է “էլիտար, մարդկային” վերաբերմունք ։ Մյուս 3-ը պետք է ստանան իրենց հասանելիք պատիժները հպարտ քաղաքացուն դիտավորյալ կյանքից զրկելու փորձի համար։ Հրազենով կրակողը պետք է ստանա ոչ պակաս, քան 10 տարով ազատազրկում։ Ներկա գտնվողներն էլ իրենց բաժինը ։Շունը արժանի է գովասանքի եվ սիրո։ Մարդիկ օրինակ թող վերցնեն Շան ազնիվ արարքից։ Շատ հուզիչ էր։

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031