Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանի համոզմամբ՝ հայ-ամերիկյան հարաբերությունների եւ շփումների ինտենսիվությունը երբեք չեն ունեցել այն մակարդակը, ինչ ունենք հիմա: Իր համոզմունքը նա բարձրաձայնեց այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում՝ արձագանքելով ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի հայտարարությանն, որ ԱՄՆ-նն աջակցում է ՀՀ-ի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցություններին՝ աշխարհի ցանկացած կետում: Ամերիկյան բանակցություններից ՔՊ-ական պատգամավորը մանրամասներ չհայտնեց, ասաց՝ գաղտնազերծումները կարող են վնասել գործընթացին: Ասաց՝ Հայաստանը պատրաստ է պայմանագիրը ստորագրելուն, թե հնարավորություններն ինչպիսի՞ն կլինեն՝ ասել չի կարող:
Հարց հնչեց նաեւ Սերգեյ Շույգուի՝ ՀՀ սահմաններին ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման մասին հայտարարության վերաբերյալ: Ռուս պաշտոնյան կրկին մեղադրել է Արեւմուտքին՝ ԼՂ-ի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու եւ ՌԴ-ին տարածաշրջանից դուրս մղելու համար։
«Եթե ՌԴ պաշտպանության նախարարությունը կարծում է, որ ԵՄ դիտորդական առաքելությունը կարող է ՌԴ-ին դուրս մղել տարածաշրջանից, սա պարոն Շոյգուի կարծիքն է, ես չեմ մեկնաբանելու»,- եղավ պատասխանը:
ՔՊ-ական պատգամավորը, պատասխանելով հարցին, որ ՌԴ-ի կողմից եղել է առաջարկ՝ ԼՂ կարգավիճակի հարցը թողնել առաջիկային՝ պահպանելով ստատուս քվոն, հայտարարեց, որ հայկական կողմը հրապարակային համաձայնել է առաջարկին, բայց դրանից հետո ՌԴ-ն չի կարողացել իրականացնել իր պնդումը՝ Ադրբեջանի ապակառուցողական վարքագծի պատճառով. «Եթե կրկին դա առաջարկի Ռուսաստանը եւ կարողանա պնդել իր առաջարկը, Հայաստանը իր նախորդ առաջարկած կարծիքը չի փոխել այս մասով»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ