Քանի որ Սփյուռքի մի շարք հայրենակիցներ պարբերաբար դիմում են ինձ՝ իրենց համայնքներում ևս ստորագրահավաքը կազմակերպելու խնդրանքով, խորհրդանշական ակցիա սկսեցինք Ֆրանսիայում։
Ինչո՞ւ հենց Ֆրանսիայում, որովհետև Ֆրանսիան այն առաջին և բացառիկ երկրներից է, որ նախագահի մակարդակով բարձրացրել է Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցի անհրաժեշտությունը և բարձրացրել է այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանը կարևորագույն այդ հարցի մասին բնավ չէր խոսում։
Ֆրանսիայում իրականացվող ստորագրահավաքին, ցավոք սրտի, կարող են մասնակցել միայն Հայաստանի քաղաքացիություն և Հայաստանում ընտրելու-ընտրվելու իրավունք ունեցող մարդիկ. նպատակն այն է, որ այս կարևոր գործընթացի մասնակիցը դառնան հենց Հայաստանի ընտրողները։
Ստորագրահավաքը կշարունակվի մինչև կիրակի: Կիրակի օրը՝ Փարիզի Իսի լե Մուլինո (Issy-les-Moulineaux) համայնքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու բակում։
Կարդացեք նաև
Հ.Գ. Ֆրանսիայում ապրող մեր բոլոր հայրենակիցները կարող են կապ հաստատել ինձ հետ՝ տեղի և ժամի հետ կապված տեղեկատվություն ստանալու համար։
Թագուհի ԹՈՎՄԱՍՅԱՆ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, անկուսակցական