Դիլիջան համայնքի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցությունը նոր անդամ ունի: Այս մասին Aravot.am-ի հետ զրույցում նշեց ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Արմինե Հովհաննիսյանը:
«Քանի որ մեր խմբակցության անդամ Գայանե Լալայանը որոշ ժամանակով աշխատանքի է անցնելու արտերկրում, ավագանու մանդատը ստանձնել է ցուցակի հաջորդ համարը` Արմինե Մայիլյանը: Նա մեծ փորձառություն ունի «ՀԿ» ոլորտում, մշտապես ծավալել է ակտիվ հասարակական գործունեություն: Արմինե Մայիլյանը մայիսի 19-ին կայացած Դիլիջան համայնի ավագանու հերթական նիստին արդեն իսկ ունեցել է իր առաջին մասնակցությունը: «Ապրելու երկիր» խմբակցությունը միահամուռ ուժերով շարունակելու է իր ակտիվ քաղաքական գործունեությունը», – հավելեց Արմինե Հովհաննիսյանը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Լուսանկարները` Դիլիջանի համայնքապետարանի