Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի աշխատակիցները համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում Արմավիրի մարզի Արաքս և Մեծամոր համայնքներում հայտնաբերել են ավազակոպճային լեռնային զանգվածի ապօրինի տեղահանման 3 դեպք։
Ապօրինի ընդերքօգտագործման արդյունքում պետությանը պատճառվել է 5.055.675 դրամի վնաս։
Նյութերն ուղարկվել են նախաքննական մարմիններին։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին