Լրահոս
Օրվա լրահոսը

Իր հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը․ Վահան Հովհաննիսյան

Մայիս 25,2023 15:44

Փաստաբան Վահան Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը

Տիկին Գայանեի կալանքը, Արցախի և անկլավների հանձնման մասին հայտարարությունը ստվերեցին մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում վարչապետի  արտաբերած հետևյալ միտքը.

❌«Դուք հիշատակեցիք Եռաբլուրի դեպքը․ իսկ Դուք համոզվա՞ծ եք, որ ոստիկանությունն էդտեղ ապօրինություն է թույլ տվել։ Եթե հանցագործություն չկա, այդ գործը ի՞նչ հիմքով գնա դատարան»։

Այս հայտարարությամբ վարչապետը փաստեց, որ.

✅ Արդեն իսկ հրահանգել է կարճել «Եռաբլուրի» գործով վարույթը,

✅ ՀՀ-ում քրեական արդարադատություն իրականացնող միակ մարմինը ՀՀ վարչապետն է՝ ով իր անձի մեջ միավորում է քրեական դատարանը, քննչական համակարգը, ոստիկանությունը:

❓Ողջամիտ հարց կարող է առաջանալ. ինչո՞ւ է վարչապետը խոչնդոտում քրեական վարույթով օբյեկտիվ քննությունը և թույլ չի տալիս ոստիկանների նկատմամբ իրականացնել քրեական հետապնդում: Միթե՞ ավելի ողջամիտ չէր լինի, թույլատրել քրեական հետապնդումը և դրանով իսկ դադարեցնել բողոքի ալիքը:

Բայց ոչ: Այստեղ է, որ տեսանելի է դառնում վարչապետի հոտառությունն ու ճկուն միտքը: Իշխանության միակ պատվարն ու հենարանը ոստիկանությունն է՝ որն անշեղորեն, անգիտակցորեն, ռոբոտացված  կատարում է իշխանության բոլոր հրահանգները: Նման պայմաններում, իշխանության հրահանգի կատարման համար ոստիկանների նկատմամբ քրեական հետապնդման հարուցումը հանգեցնելու է ոստիկանության դժգոհությանը, նմանատիպ հրամանների դեպքում երկմտության հավանականությանը: Հենց այս անցանկալի հետևանքից է խուսափում մեր հեռատես վարչապետը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031