Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պետք է ներողություն խնդրի և «5-րդ ալիք»-ին փոխհատուցի 300.000 դրամ գումար»

Մայիս 25,2023 15:23

06.10.2020թ. ՀՀ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում տեղադրել է «5-րդ ալիք» հեռուստաընկերության գործարար համբավն արատավորող գրառում։

23.10.2020թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ ԱԺ պատգամավոր Արթուր Հովհաննիսյանի` վիրավորանք համարվող արտահայտությունների համար հրապարակայնորեն ներողություն խնդրելու և ոչ նյութական վնասի փոխհատուցում վճարելու պահանջների մասին։

Դատարանը (դատավոր Դանիել Մխեյանի նախագահությամբ) քննել է գործը և 24.05.2021թ. վճռով մերժել է հայցը։

07.07.2021թ. «5-րդ ալիք» հեռուստաընկերության ներկայացուցիչները վերաքննության կարգով բողոքարկել են վճիռը։

Վերաքննիչ քաղաքացիական դատարանը 18.10.2021թ. որոշմամբ բեկանել է առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը և գործն ուղարկել է ամբողջ ծավալով նոր քննության։

Գործը վերստին քննվել է առաջին ատյանի դատարանում դատավոր Սարգիս Երիցյանի նախագահությամբ, ինչի արդյունքում Դատարանը 04.08.2022թ. վճռով հայցը բավարարել է մասնակի։

Սույն վճիռը բողոքարկվել է վերաքննիչ քաղաքացիական դատարան Արթուր Հովհաննիսյանի ներկայացուցչի կողմից, և վերաքննիչ դատարանը 21.12.2022թ. որոշմամբ վերաքննիչ բողոքը մասնակի բավարարվել է։

Պատասխանողի ներկայացուցչը բողոքարկել է այդ որոշումը Վճռաբեկ դատարանը, սակայն վերջինս 03.05.2023թ. որոշմամբ մերժել է բողոքը վարույթ ընդունելը, ինչի արդյունքում Վերաքննիչ դատարանի որոշումը մտել է օրինական ուժի մեջ։

Այսպիսով, դատարանը որոշել է Արթուր Հովհաննիսյանի կողմից 06.10.2020 թվականին ժամը 00:39-ին ֆեյսբուքյան էջում տեղադրված տեսագրության «սքրինշոթ»-ը, որը վերնագրել է «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» համարել որպես Հայցվորի գործարար համբավն արատավորող (վիրավորական) հրապարակում:

Պարտավորեցնել պատասխանող Արթուր Հովհաննիսյանին իրեն պատկանող ֆեյսբուքյան էջում գրառում կատարել հետևյալ կերպ.
«Սույն գրառմամբ ցանկանում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել «Շարկ» ՍՊԸ-ից, որը հանրությանը ներկայանում է 5-րդ ալիք անվան ներքո՝ վերջինի անունն ու բարի համբավը արատավորող՝ «5-րդ ալիք/5 TV էս ի՞նչ եք անում: Իլյուշն ու հաքքին. ազ-ը ավելի մեղմ են արտահայտվում:» վիրավորական գրառումը հրապարակելու համար:»

Օրինական ուժի մեջ մտած դատական ակտի համաձայն՝ Արթուր Հովհաննիսյանը պարտավորվում է նաև «5-րդ» ալիք հեռուստաընկերությանը փոխհատուցել 300.000 (երեք հարյուր հազար) ՀՀ դրամ գումար։

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031