Լրահոս
Օրվա լրահոսը

Ելիզավետա Դանիելյանը եւ Լիզա Գրիգորյանն ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավորներ

Մայիս 25,2023 15:04

ԱԺ կողմից փակ գաղտնի քվեարկությամբ այսօր ընտրվեցին Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական եւ կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորներ։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավորի թափուր տեղի համար ԲԴԽ-ն առաջադրել էր Արմեն Դանիելյանի, Ելիզավետա Դանիելյանի եւ Արսեն Նիկողոսյանի թեկնածությունները։ Ընտրվեց Ելիզավետա Դանիելյանը, նրա օգտին կողմ էր քվեարկել 67 պատգամավոր։

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի թափուր դատավորի տեղի համար Բարձրագույն դատական խորհուրդն առաջադրել էր Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի եւ Կարեն Թումանյանի թեկնածությունները։ Ընտրվեց Լիզա Գրիգորյանը, նրա օգտին կողմ է քվեարկել 67 պատգամավոր։

Միաժամանակ խորհրդարանը շարունակում է քննարկել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրված դատավորների թեկնածուների ընտրության հարցը։ ԲԴԽ-ն առաջադրել է Վահագն Թորոսյանի, Լիլիթ Խաչատրյանի եւ Անի Մխիթարյանի թեկնածությունները։ ԱԺ-ն պետք է ընտրի նրանցից մեկ թեկնածու։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031