Լրահոս
Օրվա լրահոսը

Freedom House-ն անդրադարձել է վերաքննիչ դատարանում Սալման Մուկաևի՝ ՌԴ արտահանձնման գործով դատական նիստին

Մայիս 25,2023 15:11

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր թվիթերյան էջում անդրադարձել է մայիսի 25-ին Երևանի Վերաքննիչ վարչական դատարանում Սալման Մուկաևի Ռուսաստան արտահանձնման գործով դատական նիստին:

Հայտարարության տեքստում մասնավորապես նշվում է. «Կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին՝ մերժել չեչեն Սալման Մուկաևին արտահանձնելու Ռուսաստանի պահանջը: Մուկաևը նախկինում՝ 2020 թվականին, կալանավորվել և խոշտանգվել է։

Արտահանձվելու դեպքում Մուկաևը կբախվի Չեչնիայի անվտանգության ուժերի կողմից հետագա բռնություններին»:

Թվիթը հասանելի է հետևյալ հղմամբ:

Մամուլի հաղորդագրություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031