Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Արևմուտքին մեղադրել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին միջամտելու մեջ: Նրա խոսքով՝ Արևմուտքը պարբերաբար փորձում է ավելացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուսական բանակը:
«Այժմ Լեռնային Ղարաբաղում անվտանգությունը պահպանում է ռուս խաղաղապահ զորակազմը: Սակայն Արևմուտքը մշտապես փորձում է միջամտել իրավիճակին, ավելացնել իր ներկայությունը և վարկաբեկել ռուս խաղաղապահ քաղաքականությունը»,- ասել է Շոյգուն ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների նիստին:
Նրա կարծիքով՝ Արևմուտքը մտադրություն ունի դուրս մղել Ռուսաստանին Հարավային Կովկասից, և ոչ թե «ապահովել տարածաշրջանում անվտանգությունն ու բարգավաճումը երկարաժամկետ հեռանկարում»:
«Որպես օրինակ, Հայաստանում այսպես կոչված Եվրամիության քաղաքացիական առաքելությունը, որին կցված են զինծառայողներ և հատուկ ծառայության աշխատակիցներ: Կարծում եմ, կարիք չկա բացատրել, թե ինչով են իրականում նրանք այնտեղ զբաղված»,- ասել է Շոյգուն:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ