Լրահոս
Օրվա լրահոսը

Մի արեք հայտարարություններ, որոնք կարող են հիմք տալ Ադրբեջանին՝ լեգիտիմացնելու իր կողմից օկուպացված ՀՀ սուվերեն տարածքները. Արմինե Մարգարյան

Մայիս 25,2023 14:39

Ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի ֆեյսբուքյան գրառումը

Հարգելի պետական այրեր,

✔️մի արեք հայտարարություններ, որոնք կարող են լեգիտիմացնել ադրբեջանական տասնամյակներով ձևավորված կեղծ նարատիվները:

✔️Մի արեք հայտարարություններ, որոնք կարող են թուլացնել Ադրբեջանի հետ բանակցային գործընթացում մեր դիրքերը:

✔️Մի արեք հայտարարություններ, որոնք միջազգային գործընկերների մոտ Հայաստանի դիմադրողունակության նկատմամբ քամահրանք կարող են առաջացնել:

✔️Մի արեք հայտարարություններ, որոնք կարող են հիմք տալ Ադրբեջանին՝ լեգիտիմացնելու իր կողմից օկուպացված Հայաստանի սուվերեն տարածքները: Լռե՛ք:

Դուք ունեք իրավունք ձեր ողջ ինքնությամբ հավատալ ձեր մտքի գոհարների ճշմարտացիությանը, բայց հանրության հետ հարաբերվելիս ՊԱՐՏԱՎՈՐ եք ենթարկվել ռազմավարական հաղորդակցության կանոններին,: Դուք վերլուծաբաններ և քաղաքագետներ չեք, դուք պետական այրեր եք:

Հ.Գ. եթե Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը և արցախահայերի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրումը միջազգային մեխանիզմների շրջանակներում որպես դիրքորոշում ձևակերպելը միտված են արցախահայերի սուբյեկտայնության բարձրացմանը, ապա մի արեք հայտարարություններ, որոնք ձեր իսկ կողմից կարող են վտանգել այդ ձևավորվելիք սուբյեկտայնությանը:

Արցախը ճիշտ է անում, որ ընդվզում է:

Դա իր սուբյեկտայնության բարձրացման գործիքներից մեկն է:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031