Լրահոս
Օրվա լրահոսը

Վարուժան Գեղամյան. Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը չի փոխվելու

Մայիս 25,2023 14:27

Թյուրքագետ Վարուժան Գեղամյանի տելեգրամյան գրառումը

Կիրակի օրը Թուրքիայի նախագահի ընտրությունների երկրորդ փուլն է։

Ընդդիմադիր թեկնածու Ք. Քըլըչդարօղլուն, միանգամայն օրինաչափորեն մեծացնելով ազգայնական խոսույթի կիրառումը իր ելույթներում, երեկ նշել է. «Ադրբեջանի Բաքվի և մեր Ստամբուլի միջև ոչ մի տարբերություն չկա։ Հետևաբար՝ մեր՝ Ադրբեջանի հետ եղբայրությունը և միասնությունը վերկուսակցական է։ Մեր նպատակը Միջին Ասիան Թուրքիայով Եվրոպային կապելն է և թյուրքական հանրապետությունները Թուրքիայի հետ ավելի հզոր կապով միավորող տնտեսական ենթակառուցվածքի ձևավորումն է։ … Զանգեզուրի միջանցքը պետք է բացվի։ Այս միջանցքի բացումը կախված է կողմերի համաձայնությունից և Թուրքիայի՝ Ադրբեջանին ցուցաբերած անվերապահ աջակցությունից։ Իրանի և Հայաստանի միասնությունը այս հարցում միջանցքի բացումը արգելակում է։ Եթե Թուրքիան իր ուժը կիրառի, … միջանցքը կբացվի։ … Թուրքիան պարտավոր է ընդլայնել այս միջանցքը»։

Հուսամ, որ սա բավարար է հասկանալու համար, որ Թուրքիայի ազգային-պետական շահը ենթադրում է այն քաղաքականությունը, որը Անկարան վարում է հիմա և այն չի փոփոխվում կախված անձից։

Մնացածը՝ կրկնեմ երկու շաբաթ առաջ ասածս. «Նույնիսկ Էրդողանի պարտության դեպքում Թուրքիայի՝ Հարավային Կովկասի և, մասնավորապես, Հայաստանի հանդեպ վարած քաղաքականությունը ՉԻ ՓՈԽՎԵԼՈՒ, այն հիմնական ուղղություններով մնալու է նույնը, քանի որ Թուրքիայում, ի տարբերություն, օրինակ, Հայաստանի, իշխանության համար պայքարում են թուրքական էլիտաները, որոնց ընկալումները Թուրքիայի ազգային պետական շահի վերաբերյալ հիմնական առումով չեն տարբերվում»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031