Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն կարևորել է Հայաստանի մասնակցությունը ՀԱՊԿ շրջանակում անցկացվելիք օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին:
«Հայաստանը մեր կազմակերպության անդամ է, մեր դաշնակիցը: Մենք շահագրգռված ենք խաղաղություն հաստատելու գործում և անում ենք հնարավոր ամեն բան՝ Անդրկովկասում իրավիճակը կայունացնելու համար: Միաժամանակ, առանձնահատուկ կցանկանայի նշել հայկական կողմի մասնակցությունը ՀԱՊԿ շրջանակում անցկացվելիք օպերատիվ և մարտական պատրաստության համատեղ միջոցառումներին»,- ասել է Շոյգուն Մինսկում անցկացվող ՀԱՊԿ անդամ երկրների պաշտպանության նախարարների համատեղ նիստին:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ