ՄԱԷ-ում այսօր ավարտվում է շախմատի 6th Sharjah Masters 2023 միջազգային մրցաշարը, որին մասնակցում են Հայաստանի ներկայացուցիչները:
Ուժեղագույնների Masters խմբում ութ տուրից հետո միանգամից ութ գրոսմայստերներ վաստակել են 5,5-ական միավոր եւ գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Նրանց մեջ են հայաստանցի Հայկ Մարտիրոսյանը եւ Միացյալ Նահանգները ներկայացնող մեր հայրենակից Սամուել Սեւյանը:
Challengers խմբում մեր երկիրը ներկայացնում են միջազգային վարպետ Էմին Օհանյանը եւ կանանց միջազգային վարպետ Մարիամ Մկրտչյանը:
Էմին Օհանյանը եզրափակիչ տուրից առաջ 6,5 միավորով առաջին տեղը բաժանում է եգիպտացի գրոսմայստեր Ադհամ Ֆավզիի հետ եւ այսօր նրա հետ դիմակայությունում փորձելու է մրցաշարն ավարտել հաղթանակով, իսկ Մարիամը իր անվան դիմաց գրանցել է 4,5 միավոր եւ ընթանում է 19-րդ հորիզոնականում:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ