Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում

Մայիս 25,2023 14:17

Երևան քաղաքում՝
Մայիսի 25-26-ին, 28-29-ին կեսօրից հետո սպասվում է, 27-ին, 30-ին երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։

Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։


Հանրապետության տարածքում`

Մայիսի 25-ի ցերեկը, 26-ին, 29-ին շրջանների զգալի մասում, 27-28-ին, 30-ին առանձին շրջաններում հիմնականում կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 3-6 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

Երևան քաղաքի մայիսի 25-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 32.2°C (2008թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 5.2°C (2001թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 17.8°C

Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031