Մայիսի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում։ Ինչպես հաղորդել է Shamshyan.com–ը՝ ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի գյուղերից մեկի եկեղեցուն հարակից «Եղևնիներ» կոչվող վայրում ծառից կախված դի կա։ Ոստիկաններն ու քննիչները ծառից կախված հայտնաբերել են Տավուշի մարզի բնակիչ 17-ամյա Սյուզաննա Տ․-ի դին։
Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Aravot.am-ի տեղեկություններով` ծառից կախված աղջիկը Տավուշի մարզի Սևքար գյուղից էր: 1 տարի առաջ էր դպրոցն ավարտել: Երեկ` տնից երկար ժամանակով բացակայությունից հետո, հարազատները որոնողական աշխատանքների արդյունքում՝ նրա դին հայտնաբերել են ծառից կախված վիճակում:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ