Յայտարարութիւն ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէի
Մայիսի 22-ին ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղեցնող անձը ուղիղ խօսքով յայտարարեց Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելու եւ Տաւուշի ու Արարատի մարզերի նախկին անկլաւները թշնամուն զիջելու իր մտադրութեան մասին:
Սա ՀՀ գործող իշխանութիւնների կողմից ոչ այլ ինչ է, քան հերթական հակազգային եւ հակապետական՝ դաւաճանական քայլ, որը կործանարար հարւած է հասցնելու հայոց պետականութեան հիմքերին:
ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէն մերժելի եւ դատապարտելի է համարում ՀՀ վարչապետի աթոռն զբաղեցնող անձի եղկելի յայտարարութիւնները, եւ յայտնում է, որ իր ողջ կարողութիւններով եւ հնարաւորութիւններով զօրավիգ է կանգնելու արցախահայութեանը՝ Արցախի ինքնիշխանութեան եւ ազատ ինքնորոշման իրաւունքի պահպանման գործում:
Կարդացեք նաև
ՀՅԴ Իրանի հիւսիսային շրջանի Կենտրոնական կոմիտէ
Թեհրան, 25 մայիսի 2023 թ