Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կասեցնել իշխանութիւններուն ազգակործան գործողութիւններուն ընթացքը. Սեպուհ արք․ Սարգսյան

Մայիս 25,2023 11:43

«Եռագոյն». Փաշինեանի՝ Մայիս 22-ի ծայրայեղ վտանգաւոր մամլոյ ասուլիսէն ետք, կը յայտարարենք, որ Արցախը ազրպէյճանի մաս ճանչնալու մասին հակազգային յայտարարութիւնները ոչ միայն անընդունելի են, այլեւ՝ անքոնք կը հակասեն ՀՀ Անկախութեան հռչակագրին եւ Սահմանադրութեամբ ամրագրուած Արցախի մասին յօդուածին՝ հատելով համայն հայութեան ազգային-պետական բոլոր կարմիր գիծերը։

Ուստի եւ, ՀՀ վարչապետի պաշտօնը զբաղցնող անձին կողմէ Արցախի Հանրապետութեան անկախութիւնը եւ արցախահայութեան ինքնորոշման անքակտելի իրաւունքը անտեսող ստորագրուած որեւէ փաստաթուղթ մերժելի է, եւ չի կրնար ունենալ որեւէ իրաւական արժէք։

Անհրաժեշտ է ողջ հայութեան ուժերի համախմբմամբ կասեցնել ՀՀ գործող իշխանութիւնների ոչ հայանպաստ եւ ազգակործան գործողութիւնների ընթացքը։

ՍԵՊՈՒՀ ԱՐՔ. ՍԱՐԳՍԵԱՆ

ԱՌԱՋՆՈՐԴ ԹԵՀՐԱՆԻ ՀԱՅՈՑ ԹԵՄԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031