Հոգեգալստյան տոնի նախօրյակին՝ մայիսի 27-ին Սբ Աննա եկեղեցու բակից մեկնարկելու է Ուխտերթ դեպի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի։
Սրբազան Հայաստան նախաձեռնությունը տեղեկացնում է․ «Մեր խնդրանքին ընդառաջ, Վեհափառ Հայրապետի տնօրինությամբ հավատացյալների համար նույն օրը ժամը 12։00-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Երևանի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի կբերվի Տիրոջ Խաչափայտի Մասունքը և կկատարվի մասնավոր աղոթք՝ վասն խաղաղության Հայաստան և Արցախ մեր հայրենիքի և զորակցության հայրենյաց պաշտպանների:
Սիրելի՛ Քրիստոնյաներ, եկեք այդ օրը վերանորոգենք մեր Ուխտը Տիրոջ հետ, միասին մեր քայլերն ուղղենք դեպի մեր փրկության տապանը՝ Հայ Առաքելական Եկեղեցին, հայտնապես վկայենք մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, միասիրտ, միախորհուրդ աղոթքով և միասնաբար հրաժարվենք չարից»։