«Հրապարակի» զրուցակիցը ՀԱԿ վարչության անդամ Արմեն Խաչատրյանն է:
– Ձեր ասածներից ստացվում է, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե ազգակործան պատուհաս է, այլ կոնկրետ դավաճան: Այդպե՞ս է:
– Անկեղծ ասած՝ վերջին մեկ տարվա ընթացքում ինձ մոտ կա այդպիսի ողջամիտ կասկած, որը հիմնված չէ զուտ էմոցիոնալ զեղումների վրա, այլ այդպես մտածելու առիթ տալիս են նրա գործողությունները:
– Անկախ նրանից, որ ՀԱԿ-ն ու առաջին նախագահը շատ հաճախ այս իշխանություններին, մասնավորապես՝ վարչապետին, քննադատում են, այնուամենայնիվ, կա տեսակետ, որ դուք Նիկոլ Փաշինյանին որոշ առումով աջակցում եք, որոշ առումով ազդեցություն ունենում տեղի ունեցող պրոցեսների վրա: Ինչո՞ւ:
Կարդացեք նաև
– Աթոռն այնքան քաղցր է ոմանց համար, հատկապես՝ պատգամավորի աթոռը: Որպեսզի 2021 թվականին որոշ մարդիկ պատգամավորի աթոռներ ստանային, պետք էր անել այդ բանը: Այդ քաղաքական ուժերն Արցախի համար հավասար պատասխանատվություն են կրում, այնպես որ՝ մեզ հայհոյելով չեն կարող իրենց մեղքերը քավել: Միակ քաղաքական ուժը, որ Արցախի հարցում եղել է իրատես` ՀԱԿ-ն է: Բացի առաջին իշխանություններից, մնացյալ երեք ղեկավարներն ու նրանց սատարող ուժերը մեր ժողովրդին խաբել են` ոչ իրատեսական գաղափարներով: Մեր ժողովրդին ու երկիրը տարել են արկածախնդրության ճանապարհով ու միայն փորձանք են բերել: Հենց սա է պատճառը, որ այդ մարդիկ մեզ ասում են, թե Նիկոլ Փաշինյանը մեր հոգեզավակն է: Նիկոլ Փաշինյանը Դաշնակցության հոգեզավակն է, նա հայկական պահանջատիրության ու պոռոտախոսության, մաքսիմալիզմի ամենավառ ներկայացուցիչն է Հայաստանում: Մենք, չեմ ուզում ասել՝ կորցրինք Արցախը, սակայն կանգնել ենք ահռելի վտանգի առաջ, ու եթե Փաշինյանն իր գործն ավարտին հասցնի, կորցնելու ենք ամեն բան:
– Խորհրդարանական ընդդիմությունն ի՞նչ կարող է անել այսօր:
– Ամբողջ խնդիրը հենց դա է: Երբ այս ընդդիմությունն իշխանությանն ընդդիմանում է, իրենց առաջ են դնում այն, որ նույն բանն արել են իրենք: Թալանն ու մնացյալ բաները մտրակ են դարձել, որով այսօր քաղաքական դիվիդենտներ են շահում իշխանությունները: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա խորհրդարանական երեք ուժերն էլ նույն արմատից աճած ուժեր են: Ինչպե՞ս կարող են նրանք Նիկոլին ասել՝ այսինչ բանը սխալ ես անում, երբ այդ նույն բանն արել են իրենք: Այ, հենց սա է խնդիրը:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: