Լրահոս
Օրվա լրահոսը

«Վենետիկի հանձնաժողովը նշել է, որ ապօրինի գույքի բռնագանձման հարցով մինչեւ 1991 թվականը հետ գնալը խնդրահարույց է»․ դատավոր Լիզա Գրիգորյան

Մայիս 25,2023 10:54

Ազգային ժողովի նիստում քննարկվում է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի ընտրության հարցը։ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի թափուր տեղի համար առաջադրել է Կարեն Աղաջանյանի, Լիզա Գրիգորյանի եւ Կարեն Թումանյանի թեկնածությունները։ Ներկայացված երեք թեկնածուներից Ազգային ժողովը պետք է ընտրի Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի թեկնածու։

Դատավորի թեկնածու Լիզա Գրիգորյանն իր ելույթում անդրադարձավ ապօրինի գույքի բռնագանձման գործընթացին։ «Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձման հետադարձ ուժի կիրառման հարցին, Վենետիկի հանձնաժողովն ուղիղ նշել է, որ այդքան հետ գնալը՝ մինչեւ 1991 թվականը հետ գնալը խնդրահարույց է, որովհետեւ շատ երկար ժամանակ է»։

Դատավորը նշեց՝ հասկանալի է, որ եթե գործ ունենք ապօրինի գույքի հետ, այն ենթադրում է անցյալում տեղի ունեցած գործողություն։ «Եվ այս օրենքի նպատակը նաեւ այն է, որ անցյալում տեղի ունեցած սխալներն ուղղվեն։ Բայց դա պետք է տեղի ունենա որոշակի ժամկետային սահմանափակումները հաշվի առնելով։ Այդ սահմանափակումները հաշվի չառնելը կարող է հասցնել արդար դատաքննության իրավունքի խախտման։ Այս խնդիրը հաղթահարելու համար մենք ունենք գործիքներ՝ իրավունքի գերակայության գործիքը, արդար դատաքննության գործիքը, որը թույլ կտա դատարանին հասկանալու, թե արդյոք ավելի երկար ժամկետով իրականացված գործողությունները խախտում են այս սկզբունքները, թե ոչ»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031