Այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարեց, որ ինքն ու իր ՔՊ-ն Արցախը ադրբեջանական են ճանաչում, նույն օրվա գիշերվան մոտ Ստեփանակերտում հրավիրվեց ԼՂՀ ԱԺ արտահերթ նիստ, որին անհամբերությամբ հետևում էին մեր հարյուրհազարավոր հայրենակիցներ:
Արցախի խորհրդարանը, արտահերթ նիստ հրավիրելով, կարող էր անել ավելին, քան պարզապես հայտարարություն ընդունելն է: Գործե՛ր են պետք:
Եթե Արցախում տեսնում են, որ իրենց գործող իշխանությունը, իրենց նախագահը, որը թե՛ նախքան պատերազմը, թե՛ պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո ընդամենը Նիկոլ Փաշինյանի հանձնակատարի դերում է, ապա պետք է դրանից գործնական հետևություն անեն: Եթե Արցախում տեսնում ու հստակ հասկանում են, թե ինչ է արել ու շարունակում անել Նիկոլ Փաշինյանը, զայրացած ու վրդովված են, ապա տրամաբանական է, որ մերժեն, իշխանությունից հեռացնեն ու մոտ չթողնեն նրա հանձնակատարներին, անկախ այն բանից, թե ում դեմքով նրանք կներկայանան: Գործեր են պետք: Իսկ հայտարարությունը՝ լավ թե վատ, խոսք է: Անգամ որոշում չէ: Այո, Հայրենիքի համար պետք է պայքարել, այլ ոչ թե պայքար ձևացնել:
Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ
Կարդացեք նաև
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։