Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու միջնորդություն է ներկայացվել. Նորայր Նորիկյան

Մայիս 25,2023 10:37

Ազատ գյուղի զինվորական կացարանում զոհված 15 զինծառայողների գործով մեր կողմից ս․թ․ ապրիլի 30-ին ներկայացվել է միջնորդություն՝ լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին՝ փորձագետներին առաջադրելով հետևյալ հարցերը.

1.Զոհված զինծառայողների գտնվելու վայրում շմոլ գազի հնարավոր արտահոսքից հետո այն որքա՞ն ժամանակ հետո կարող է մահացու լինել։

2.Եթե զինծառայողների զոհվելու վայրում առկա է եղել շմոլ գազի արտահոսք, ողջ մնացած զինվորները կարո՞ղ էին այդ պայմաններում չթունավորվել շմոլ գազով։

3.Հնարավո՞ր է, որ զինծառայողները մինչև շմոլ գազով թունավորվելը, այլ նյութով թունավորված լինեն, որի հետևանքով կորցրած լինեն գիտակցությունը։

4.Զինծառայողները միաժամանակ ստացե՞լ են այրվածքային շոկ ու շմոլ գազից թունավորում, թե՞ դրանք տարանջատված են ժամանակային առումով, եթե այո, ապա խնդրում ենք հստակ արձանագրել, թե զինծառայողները սկզբում թունավորվել են շմոլ գազո՞վ, թե՞ ստացել են այրվածքային շոկ, նոր միայն դրանից հետո թունավորվել շմոլ գազով։

Հայտնում եմ Ձեզ, որ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունն ամբողջությամբ բավարարվել է և նշանակվել լրացուցիչ դատաբժշկական փորձաքննություն։

Միաժամանակ, հայտնում եմ, որ մեր ունեցած հավաստի տեղեկություններով սույն գործով մեղադրյալ, զորամասի հրամանատարի տեղակալի կալանքը ժամկետը երկարաձգվել է։

Նորայր ՆՈՐԻԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031