Մայիսի 24-ին, ժամը 18։45-ից սկսած Ճգնաժամային կառավարման ազգային և Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել, որ քամու հետևանքով Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում, Վանաձորի Կարեն Դեմիրճյան փողոցում և Դիմաց թաղամասում տապալվել են ծառեր։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի և մարզային փրկարարական վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից մարտական հաշվարկներ։
Փրկարարներն իրականացրել են տարածքների սահմանազատման, տապալված ծառերի մասնատման և հեռացման աշխատանքներ։
Կարդացեք նաև
Մայիսի 24-ին, ժամը 20։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Թաիրովի փողոցում՝ ծառը կոտրվել և ընկել է՝ փակելով ճանապարհի երթևեկելի հատվածը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ ծառը կոտրվել, ընկել է ճանապարհի երթևեկելի հատված փակել այն՝ վնասելով էլեկտրական լարեր և գազատար խողովակ։
Փրկարարները և «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից։
Դեպքի վերաբերյալ տեղեկատվությունը փոխանցվել է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի և «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի կարգավարներին ։
ՆԳՆ փրկարար ծառայություն