Լրահոս
Օրվա լրահոսը

«Դարձել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը տարածաշրջանում». Մանե Թանդիլյան

Մայիս 24,2023 21:12

«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Նիկոլ Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,600 քառ․ կմ տարածքով։ Իշխանությունից ինչ-որ մեկը գնացե՞լ, չափե՞լ է Ադրբեջանի տարածքը։ Ի՞նչ գործ ունեք Ադրբեջանի տարածքի չափի հետ։

Ադրբեջանի տարածքը ձևավորվում է ոչ միայն Հայաստանի, այլ նաև մյուս հարևանների սահմանների հետ։ Վստա՞հ եք, որ մնացած հարևանների հետ սահմաններով այդ տարածքը 86,600 քառ․ կմ է։ Դարձել եք Ադրբեջանի կադաստրի աշխատողներ։

Վրաստանը Ադրբեջանի հետ մինչև հիմա սահմանային վեճ ունի Դավիթ Գարեջայի վանքի մասով։ Մի օր որ այդ տարածքը վերադարձվեց Վրաստանին, ի՞նչ եք անելու, դրա փոխարեն տարածք եք տալու՞, որ 86,600 քառ․ կմ դառնա։

Մի օր, որ Կասպից ծովի մակարդակը բարձրանա, Ադրբեջանից մի 100 քառ․ կմ անցնի ջրի տակ, էլի տարածք եք տալու՞։ Մի օր, որ Իրանը պատերազմի Ադրբեջանի հետ, գնալո՞ւ եք ասեք՝ Ադրբեջանից գրաված տարածքները հետ տվեք, որ 86,600 քառ․ կմ դառնա։

Դարձել եք Ադրբեջանի տարածքային ամբողջականության երաշխավորը տարածաշրջանում։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031